Ինչպես է անցել Black Star-ի աստղերի երեւանյան համերգն առանց Թիմաթիի (ֆոտո, վիդեո)

10:31   13 մայիսի, 2017

Մայիսի 12-ին Թիմաթին Black Star-ի մյուս աստղերի՝ Քրիստինա Սի-Սարկիսյանի, L'ONE-ի եւ MOT-ի հետ պետք է ելույթ ունենար Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Սակայն մի քանի ժամ սպասելուց եւ մյուս կատարողների երգերն ունկնդրելուց հետո հայ երկրպագուներն այդպես էլ բեմում Թիմաթիին չտեսան:

Կազմակերպիչները միայն համերգի վերջում բարեհաճեցին հանդիսատեսին տեղեկացնել, որ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Թիմաթին չի կարող երգել: Սա հարուցել է երկրպագուների զայրույթը, եւ նրանք սկսել են շշեր նետել բեմ:

Սակայն մինչ այդ ամեն ինչ գեղեցիկ էր եւ հետաքրքիր: NEWS.am STYLE-ը ներկա է եղել Թիմաթիի տապալված համերգին եւ ֆիքսել Black Star-ի մյուս աստղերի ելույթների հետաքրքիր դրվագները:

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE