Դիտեք. զայրացած երկրպագուները շշեր են նետում բեմ՝ իմանալով Թիմաթիի ելույթի չեղարկման մասին

02:23   13 մայիսի, 2017

Մայիսի 12-ին Թիմաթին Black Star-ի մյուս աստղերի՝ Քրիստինա Սի-Սարկիսյանի, L'ONE-ի եւ MOT-ի հետ պետք է ելույթ ունենար Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Սակայն մի քանի ժամ սպասելուց եւ մյուս կատարողների երգերն ունկնդրելուց հետո հայ երկրպագուներն այդպես էլ բեմում Թիմաթիին չտեսան: Կազմակերպիչները միայն համերգի վերջում բարեհաճեցին հանդիսատեսին տեղեկացնել, որ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Թիմաթին չի կարող երգել: Սա հարուցեց երկրպագուների զայրույթը, եւ նրանք սկսեցին շշեր նետել բեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE