Այսօր Հայաստանի ժամանակով 23:00-ին կմեկնարկի «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը: Մեր երկիրը ներկայացնող Արծվիկը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո:
Ընդհանուր առմամբ, եզրափակիչում հանդես կգա 26 երկրի ներկայացուցիչ:
Արծվիկի հետ եզրափակիչ է անցել նաեւ Կիպրոսը ներկայացնող հայազգի Հովիգը, ինչպես նաեւ՝ Բելգիայի, Ավստրալիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բելառուսի, Խորվաթիայի, Հունգարիայի, Դանիայի, Իսրայելի, Ռումինիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի ներկայացուցիչները: Եզրափակիչում նրանց կմիանան նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի, եւ Մեծ հնգյակի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները:
Արծվիկը համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը, բայց ոչ միակը: Ըստ Independent-ի՝ «Եվրատեսիլ 2017»-ի հավանական հաղթողներն են Իտալիան, Պորտուգալիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան:
Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում