Exclusive. Արծվիկի վերջին փորձը՝ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչից առաջ (տեսանյութ)

16:05   13 մայիսի, 2017

Հաշված ժամեր են մնացել «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգին, որը կսկսվի Հայաստանի ժամանակով 23:00-ին: 

Մեր երկիրը ներկայացնող Արծվիկը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Ընդհանուր առմամբ, եզրափակիչում հանդես կգա 26 երկրի ներկայացուցիչ: Իսկ մինչ այդ, այսօր Կիեւում ընթանում են վերջին փորձերը:

Քիչ առաջ իր փորձն ավարտեց Արծվիկը, որի բացառիկ կադրերը ներկայացնում ենք ստորեւ:

Ի դեպ, NEWS.am STYLE-ն իր Facebook-ի պաշտոնական էջում Արծվիկի ելույթի ընթացքում ուղիղ եթեր կվարի: Հետեւեք մեզ:

Սյունե Առաքելյան

Պարույր Սինիավսկի

Վահան Սարգսյան



© NEWS.am STYLE