«Եվրատեսիլ 2017». Արծվիկը հրաշալի ելույթ ունեցավ եզրափակիչում

23:31   13 մայիսի, 2017

Կիեւում մեկնարկել է «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը: Քիչ առաջ մեր երկիրը ներկայացնող Արծվիկը ելույթ ունեցավ 5-րդ համարի ներքո: Նա փայլուն կատարեց իր Fly With Me երգը:

Ընդհանուր առմամբ, եզրափակիչ է անցել 26 երկրի ներկայացուցիչ:

Նշենք, որ Արծվիկը համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը, բայց ոչ միակը: Ըստ Independent-ի՝ «Եվրատեսիլ 2017»-ի հավանական հաղթողներն են Իտալիան, Պորտուգալիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան: 

Հաշված ժամեր անց կորոշվի, թե ով է հաղթողը...

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում

 



© NEWS.am STYLE