«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը

23:02   13 մայիսի, 2017

Կիեւում մեկնարկել է «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը, որի ընթացքում 5-րդ համարի ներքո հանդես կգա Հայաստանը ներկայացնող Արծվիկն իր Fly With Me երգով:

Ընդհանուր առմամբ, եզրափակիչում հանդես կգա 26 երկրի ներկայացուցիչ:

Արծվիկի հետ եզրափակիչ է անցել նաեւ Կիպրոսը ներկայացնող հայազգի Հովիգը, ինչպես նաեւ՝ Բելգիայի, Ավստրալիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բելառուսի, Խորվաթիայի, Հունգարիայի, Դանիայի, Իսրայելի, Ռումինիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի ներկայացուցիչները: Եզրափակիչում նրանց կմիանան նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի, եւ Մեծ հնգյակի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները:

Արծվիկը համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը, բայց ոչ միակը:  Ըստ Independent-ի՝ «Եվրատեսիլ 2017»-ի հավանական հաղթողներն են Իտալիան, Պորտուգալիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան: 

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում



© NEWS.am STYLE