Բարսելոնացի լրագրողը հայերենով կոչ է անում քվեարկել Արծվիկի օգտին (տեսանյութ)

19:05   13 մայիսի, 2017

Եվրատեսիլյան մամուլի ակումբում Հայաստանին եւ Արծվիկին աջակցում է ոչ միայն NEWS.am STYLE-ն, այլեւ մեր օտարազգի գործընկերները։ Օրինակ՝ Բարսելոնայից ժամանած Վիկտոր Մենդեսը թղթակցում է հայկական OGAE կայքին, որը ստեղծվել է «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների կողմից։

Վիկտորը ոչ միայն աջակցում է Արծվիկին, այլեւ սիրահարված է Հայաստանին։ Նա իր հայ ընկերների օգնությամբ նույնիսկ փորձել է սովորել մեր լեզուն․

«Առաջին անգամ Հայաստան եկել եմ 2010 թ-ին։ Այդտեղ ծանոթացա OGAE-ի թիմին, մենք ընկերացանք ու սկսեցինք համագործակցել։ Հետո էլի եմ եղել Հայաստանում։ Չեմ կարող ասել, թե ինչու եմ այդքան շատ սիրում Հայաստանը»,-ասում է Վիկտորը՝ խոստովանելով, որ հայերենը դժվար լեզու է, բայց սիրով է այն սովորում։

Վիկտորի հետ զրուցեցինք նաեւ այսօրվա փորձից եւ Արծվիկի ելույթից․

«Իսկապես հույս ունեմ, որ Արծվիկը կլինի լավագույն 10-յակում։ Կարծում եմ՝ նա լավ շանսեր ունի նույնիսկ հնգյակում լինելու համար»։

Իսկ վերջում մեր բարսելոնացի գործընկերը հայերենով կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը քվեարկել Արծվիկի օգտին։

Ի դեպ, NEWS.am STYLE-ն իր Facebook-ի պաշտոնական էջում Արծվիկի ելույթի ընթացքում ուղիղ եթեր կվարի: Հետեւեք մեզ:

Սյունե Առաքելյան

Պարույր Սինիավսկի

Վահան Սարգսյան



© NEWS.am STYLE