«Եվրատեսիլ 2017». երկրպագուն բեմ բարձրացավ եւ մերկացրեց հետույքը Ջամալայի ելույթի ժամանակ

01:51   14 մայիսի, 2017

Կեւում ընթանում է «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը, որի ուղիղ եթերում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ:

Մրցույթի նախորդ տարվա հաղթող Ջամալայի ելույթի ժամանակ Ավստրալիայից մի երկրպագու բեմ բարձրացավ եւ, մերկացնելով հետույքը, սկսեց պտտվել երգչուհու շուրջ: Իհարկե, նրան արագ հեռացրին բեմից:



© NEWS.am STYLE