«Պորտուգալիան արժանի հաղթանակ տարավ». Արծվիկ

16:54   14 մայիսի, 2017

Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Պորտուգալիան ներկաայցնող Սալվադոր Սոբրալը: Երկրորդ տեղում հայտնվեց Բուլղարիան, երրորդում՝ Մոլդովան: Մեր երկիրը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:

Մրցույթից հետո Instagram-ում  Արծվիկը կիսվել է իր տպավորություններով.

«Պորտուգալիան եվրատեսիլյան մասնակցության 53 երկար ու ձիգ տարիների ընթացքում արժանի հաղթանակ տարավ՝ հուզիչ երգով ու տպավորիչ կատարմամբ։ «Եվրատեսիլն» ինձ համար լուրջ կենսափորձ էր և խթան՝ մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին կողքիս լինելու և եվրատեսիլյան խենթ ընթացքին հետևելու համար։ Ձեր սերն աննկարագրելի ուժ ունի։ Կհանդիպե՛նք հայրենիքում»,-գրել է նա:



© NEWS.am STYLE