«Եվրատեսիլ 2017»-ի բեմում հետույքը մերկացրած տղամարդը սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկն է

18:05   14 մայիսի, 2017

Հայտնի է դարձել երեկ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգի ժամանակ Ջամալայի ելույթի ընթացքում բեմ բարձրացած եւ հետույքը մերկացրած տղամարդու ինքնությունը:

Abc.net-ի հաղորդմամբ՝ նա ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկն է, թեեւ իր ուսերին նա գցած է եղել Ավստրալիայի դրոշը:

Ի դեպ, Սեդյուկն իքնն էիրեն մատնել իր Instagram-ում:

Լրագրողը հայտնի է նմանատիպ այլ արարքներով: Օրինակ, մեկ անգամ Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում նա փորձել է համբուրել Քիմ Քարդաշյանի հետույքը:



© NEWS.am STYLE