«Կուզենայի՝ գոնե 10-յակում լինեինք». երկրպագուները՝ Արծվիկի ելույթի մասին (տեսանյութ)

02:05   15 մայիսի, 2017

«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացրած Արծվիկը քիչ առաջ ժամանեց Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան սպասում էին երկրպագուներն ու ընկերները:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհու երկրպագուները կիսվեցին մրցույթից եւ Արծվիկի ելույթից ստացած տպավորություններով.

«Արդյունքները շատ վատն են, բայց, իհարկե, Արծվիկի ելույթը փայլում էր: Շատ լավ երգեց մեր աչոնը: Կարծում եմ՝ անարդար էր: Էդ տղեն, որ հաղթեց...  Հա, լավ էր երգում, բայց ես, օրինակ, «Եվրատեսիլը» չեմ նայում, որ մի տղա դուրս գա՝ կյանքը պատմի, ինչ-որ սիրուն աղջկա սրտին գնա կպնի... Ինձ համար ֆավորիտը Իտալիան էր»,-ասաց Գեւորգ Ուռումյանը:

Ռիմա Հարությունյանն էլ հավելեց. «Ինձ համար Պորտուգալիան ֆավորիտ էր, արժանի հաղթանակ էր: Իսկ Արծվիկի հետ կապված... Շատ ցավում եմ, կուզենայի՝ գոնե տասնյակում լինեինք, որովհետեւ ահռելի աշխատանք էր կատարվել, ու երգը հետաքրքիր էր, տարբերվող էր: Զարմանալիորեն Եվրոպան սենտիմենտալ էր այս անգամ՝ մյուս տարիների հետ համեմատած: Ուրեմն՝ ինչ-որ բան փոխվում է ռոբոտացված Եվրոպայի մոտ»:

Հիշեցնենք, որ  «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող ճանաչեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալին: Երկրորդ տեղում հայտնվեց Բուլղարիան, երրորդում՝ Մոլդովան:

Մեր երկիրը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:



© NEWS.am STYLE