10:05 15 մայիսի, 2017Դե, էլ ո՞վ կասի, որ գիտության մեջ մխրճված աղջիկներն իրենցից բան չեն ներկայացնում: 25-ամյա աֆրոամերիկացի Կառա ՄակՔուլոքսը դարձել է նոր «Միսս ԱՄՆ-2017»-ը:

Այս տարի Լաս Վեգասի Mandalay Bay Convention Center-ում անցկացված գեղեցկության հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողն է դարձել Վաշինգտոնի շրջանի ներկայացուցիչը (ի դեպ, անցյալ տարի եւս ԱՄՆ-ի տարվա գեղեցկուհին այս շրջանի ներկայացուցիչն էր):

Կառայի մասին հայտնի է, որ նա միջուկագետ ֆիզիկոս է, չի սիրում, երբ իրեն ֆեմինիստ են անվանում, ինչպես նաեւ պայքարում է առողջ կենսակերպի համար:

Կառան ծնվել է Նեապոլում, բայց մեծացել է Վիրջինիայում, ավարտել է Հարավային Կարոլինայի համալսարանը:

Երկրորդ տեղին է արժանացել Նյու Ջերսիից Չավի Վերգը, երրորդ՝ Մինեսոտայինց Մերիդիթ Գոուլդը:


Նշենք, որ մրցանակաբաշխության հաղթողն ԱՄՆ-ն կներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթում:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AP-ի, Reuters-ի