«Եվրատեսիլ»-ի հաղթող Սալվադոր Սոբրալի խելահեղ ընդունելությունը Լիսաբոնում

13:09   15 մայիսի, 2017

49 տարի անց Պորտուգալիան հաղթեց «Եվրատեսիլ»-ում: Սալվադոր Սոբրալը Եվրոպան նվաճեց Amar pelos dois երգով, որը գրել է նրա քույրը՝ Լուիզան:

Երեկ երգիչը ժամանել է հայրենի Լիսաբոն, որտեղ նրան որպես հերոսի են ընդունել:

Լիսաբոնի օդանավակայանում Սալվադորին ողջունելու են եկել հազարավոր մարդիկ (դիտել 27-րդ րոպեից):

«Մինչեւ հիմա չեմ հասկանում՝ ինչ պետք է անեմ նման իրավիճակում: Չեմ հասկանում՝ ինչ եմ զգում, երբ օդանավակայանում այսքան մարդ է եկել ինձ դիմավորելու»,- օդանավից դուրս գալուց հետո ասել է արտիստը:

Երգչի քույրը՝ Լուիզան, իր հերթին չի կարողացել խոսել եւ անընդհատ արտասվել է:

 

Աղբյուրը՝ Wiwibloggs



© NEWS.am STYLE