11:08 16 մայիսի, 2017American Crime Story («Հանցագործությունների ամերիկյան պատմություն») սերիալի երկրպագուներն արդեն գիտեն, որ երրորդ սեզոնը նվիրված է լինելու հայտնի դիզայներ Ջանի Վերսաչեի սպանությանը: Երրորդ սեզոնն էկրաններին կհայտնվի 2018 թվականին:

Սցենարը հիմնված կլինի Մորին Օրտի Vulgar Favors գրքի վրա, որը լույս է տեսել 1999 թվականին: Ջանի Վերսաչեին մարմնավորելու է վենեսուելացի դերասան Էդգար Ռամիրեսը, Ռիկի Մարտինը կխաղա նրա սիրեկան Անտոնիո դ՛Ամիկոյի դերը, իսկ դիզայներին սպանողին կմարմնավորի Դարեն Քրիսը:

Սերիալում գլխավոր դերերից մեկում հանդես կգա նաեւ Պենելոպե Քրուզը. 43-ամյա դերասանուհին կմարմնավորի դիզայների քրոջը՝ Դոնաթելլային:
Դոնաթելլայի կերպարով Պենելոպեին արդեն «բռնացրել» են Մայամիում, որտեղ ընթանում են նկարահանումները:


Պենելոպե Քրուզ

Դոնաթելլա Վերսաչեն՝ 1997 թվականին (Ջանիի սպանության տարին)
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ BackGrid-ի, WireImage-ի, PacificCoastNews-ի