Մրգով եւ բանջարեղենով ամառային դիետա

15:26   16 մայիսի, 2017

Այս դիետայի գլխավոր առավելությունն այն է, որ ավելորդ քաշը կորցնում եք՝ առանց դրա ավարտից հետո հին քաշին վերադառնալու վտանգի: Հնարավոր է 2-4 կգ նիհարել, բայց որոշ դեպքերում արդյունքն ավելի նկատելի կարող է լինել՝ կախված օրգանիզմի անհատական առանձնահատկություններից: 

Ամեն օր հարկավոր է սնվել չորս անգամ.


1-ին անգամ. թարմ մրգային աղցան եւ մեկ գավաթ կանաչ թեյ։

2-րդ անգամ. մեկ բաժակ տոմատի հյութ, 100 գրամ բրինձ կամ մակարոն՝ բանջարեղենով կամ տոմատով։

3-րդ անգամ. մեկ բաժակ թարմ քամած հյութ եւ մեկ հատ ցանկացած միրգ։

4-րդ անգամ. մի կտոր ձուկ եւ բանջարեղենային աղցան՝ բուսական յուղով:


Քնելուց առաջ կարելի է մեկ բաժակ կեֆիր կամ անյուղ կաթ խմել:

Աղբյուրը՝  Ivona



© NEWS.am STYLE