«Ջուսն ամուսնուց պահանջներ չունի». փաստաբանը՝ Ջուսի ամուսնալուծության գործի մասին

11:35   16 մայիսի, 2017

Ջուսի եւ Վահագն Մանուկյանի ամուսնալուծության գործով դեռ դատական նիստ նշանակված չէ։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց երգչուհու շահերի պաշտպան Սերգեյ Ադիբեկյանը։

«Ամուսնալուծության հայցը ներկայացրել ենք դատարան, բայց դեռ դատարանից ծանուցում չենք ստացել, նիստի օրը նշանակված չէ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ գործի վերաբերյալ այլ մանրաասներ չի կարող հայտնել, քանի որ դա վերաբերում է Ջուսի անձնական կյանքին։

Մեր հարցին, թե որեւէ պահանջ  Ջուսը ներկայացրե՞լ է ամուսնուն, Սերգեյ Ադիբկեյանն ասաց, որ այս պահի դրությամբ երչգուհին որեւէ պահանջ չունի։

Հիշեցնենք, որ զույգի բաժանության մասին հայտնի է դարձել Ջուսի՝ արդեն նախկին ամուսնու՝ իրավաբան Վահագն Մանուկյանի՝ կայքերից մեկին տված հարցազրույցից հետո, որտեղ նա նշել էր, թե Ջուսին միայն փողն է հետաքրքրում (մինչ այդ Ջուսը հերքում էր բաժանման մասին լուրերը):

Ամուսնու հարցազրույցին ի պատասխան, Facebook-ի իր էջում  Ջուսը գրել էր. «Այն տղամարդը, ով իր կնոջ մասին վատ է խոսում եւ չի պատմում իրականությունը, տղամարդ չէ: Այստեղ, փաստորեն, տղամարդ ես դուրս եկա»:

Հիշեցնենք, որ սա Ջուսի երկրորդ բաժանությունն է: Նախկինում նա նշանադրված է եղել ֆրանսիաբնակ Ռիչարդի հետ, որի հետ ադպես էլ չի ամուսնացել:



© NEWS.am STYLE