«Ջեյմս Բոնդին կարող է նմանվել ցանկացած տղամարդ». Փիրս Բրոսնանը դարձավ 64 տարեկան

14:25   16 մայիսի, 2017

Հոլիվուդյան հայտնի դերասան, ամենահմայիչ Ջեյմս Բոնդ Փիրս Բրոսնանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանը դարձավ 64 տարեկան:

Ջեյմս Բոնդի կերպարը մի շարք դերասաններ են մարմնավորել, սակայն չի կարելի ժխտել, որ շատերի մոտ այն մինչ օրս ասոցացվում է Փիրս Բրոսնանի հետ:

Բրոսնանը նկարահանվել է նաեւ «Ոսկե աչքը», «Մեռնել, բայց ոչ հիմա», «Միսիս Դաուտֆայեր», «Ուրվականը», «Մարսը գրոհում է», «Հիշիր ինձ» եւ այլ սիրված ֆիլմերում:

Ահա, թե ինչ է կարծում հավերժ երիտասարդ եւ հմայիչ դերասանը կյանքի, կանանց եւ Ջեյմս Բոնդի մասին.

«Կարծում եմ` մարդը միշտ ձգտում է լավագույնին. որքան քիչ բան է ունենում, այնքան ձգտում է ավելի բարձրանալ»:

«Կյանքում ոչ-ոք չի կարող խուսափել ցավից»:

«Ես հասկացել եմ, թե որքան արժեքավոր է կյանքը, երբ տեսել եմ, թե ինչպես այն կարող են մեկից խլել»:

«Ես կարծում եմ` տղամարդու կողքին պետք է ուժեղ կին լինի»:

«Ջեյմս Բոնդն այն կերպարներից է, որին կարող է նմանվել ցանկացած տղամարդ»:

«Հնդկական կինոարտադրությունն իսկապես ժամանցային է: Ինձ շատ են դուր գալիս այնտեղ ներառված երգերն ու պարերը»:

«Ես սիրում եմ հագնվել տվյալ սեզոնին համապատասխան: Ցանկացած եղանակ ունի իր հմայքը»:

«Եսասիրությունը կարող է մարդուն թակարդը գցել`շեղելով ճիշտ ճանապարհից»:

«Ես ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել: Նույնիսկ մազերս չեմ ներկել»:

«Ըստ իս` կանայք հատկապես գեղեցկանում են 35-ից հետո, երբ նրանց արտաքին գրավչությանը գումարվում է նաեւ ինտելեկտը»:

«Ցանկացած մարդ ցանկանում է վստահել իր առաջնորդին, հավատալ նրա խոսքերին ու համոզված լինել նրա ազնվության մեջ»:



© NEWS.am STYLE