Սուսաննա Պետրոսյանն ու ամուսինը՝ երգչուհու նոր, ռոմանտիկ տեսահոլովակում

13:32   16 մայիսի, 2017

Մայրանալ պատրաստվող Սուսաննա Պետրոսյանը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը, որը նվիրել է ամուսնուն։

«Իմ» կոչվող երգի երաժշտության հեղինակը Արթուր Ալեքն է, խոսքերինը՝ Սուսաննա Պետրոսյանը։

Տեսահոլովակում երգչուհին ներկայացրել է մի քանի կերպարով, որոնցից մեկում իր հարսանեկան զգեստով է։ Նրա հետ մեկտեղ՝ տեսահոլովակում նկարահանվել է նաեւ նրա ամուսինը։

«Շատ հուզված եմ…  Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ավարտին հասցնել այս երկարատև աշխատանքը։ Շնորհակալ եմ ամուսնուս, որ ամբողջ ընթացքում իմ կողքին էր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուսաննան։

Տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է։

 



© NEWS.am STYLE