Սեւ հագուստով Իրինա Շեյքը՝ Նյու Յորքում

18:28   16 մայիսի, 2017

Կարծես վաղուց չենք գրել Իրինա Շեյքի մասին: Ապրիլին ծննդաբերած մոդելը հազվադեպ է հայտնվում պապարացիների ուշադրության կենտրոնում: 

Բրեդլի Կուպերը 31-ամյա մոդելին եւ դստերը՝ Լեա դե Սեյն Կուպերին հնարավորինս պաշտպանում է մամուլի ուշադրությունից, բայց երեկ երեկոյան պապարացիներին հաջողվել է Շեյքին լուսանկարել Նյու Յորքի փողոցներից մեկում, որտեղ ռուսաստանցի մոդելը զբոսանքի է դուրս եկել ընկերուհու հետ:


Մոդելը ներկայացել է սեւ կոմբինեզոնով, չմոռանանք նաեւ ուշադրություն դարձնել Իրինայի ձախ ձեռքի մատնեմատին հայտնված մատանուն:


Ի դեպ, Իրինան արագորեն վերականգնել է կազմվածքը, ինչի մասին է վկայում նրա Instagram-ում հայտնված լուսանկարը: Իսկ մինչ այդ, մենք սպասում ենք, թե երբ են Իրինան, Բրեդլին եւ նրանց դուստրն առաջին անգամ պաշտոնապես ներկայանալու հանրությանը:

Աղբյուրը՝ «Сплетник»



© NEWS.am STYLE