Կանանց բնավորության 5 գիծ, որոնք հիացնում են տղամարդկանց

14:16   17 մայիսի, 2017

1. Եղիր դրական

Աղջիկը, որի հետ ավելի հեշտ է շփվել, ով կարողանում է ծիծաղել եւ անկաշկանդ միջավայր ստեղծել իր շուրջը, ավելի մեծ հնարավորություն ունի տղամարդու հետ խորը զգայական կապ ստեղծելու:
Տղամարդն ուզում է, որ կինը ուրախություն բերի իր կյանք: Սիրիր այն, ինչ հիմա է տեղի ունենում քո կյանքում՝ առանց անցյալի մասին հիշելու եւ առանց ապագայի համար մտահոգվելու: Եղիր դրական եւ լավատես:


2. Ունեցիր հոբբի

Հասուն, հետաքրքիր անհատը պետք է ունենա իր հետաքրքորւթյունները, ընկերները, հոբբին եւ կրքերը: Այդպիսի կինը հիստերիա չի սարքում միայն նրա համար, որ իր տղամարդը ցանկանում է երեկոն անցկացնել ընկերների հետ: Նա այդ ժամանակը խելամիտ է անցկացնում եւ զբաղվում է սիրելի գործով:
Մի փնտրիր վեճի առիթներ, զարգացիր եւ սիրիր քեզ շրջապատող աշխարհը, այլ ոչ թե այն նեղ վայրը, որտեղ միայն ձեր երկուսի համար տեղ կա:


3. Իմացիր քո գինը

Կարողացիր հաճոյախոսություններ ընդունել: Մի քաշվիր, մի կարմրիր եւ մի փորձիր նվազեցնել քո արժանիքները: Եթե տղամարդը քեզ հաճոյախոսել է, շնարհակալություն հայտնիր, ոչ թե մերժիր: Խելացի տղամարդը չի սիրաշահի:
Սիրիր քո մեջ կնոջը: Հայելու մեջ նայելով՝ գովիր քո արժանիքները, այլ ոչ թե քննադատիր թերությունների համար:


4. Հարգիր քո տղամարդուն

Խելացի կնոջ կողքին տղամարդն ստիպված չի լինի մշտապես ապացուցել, որ ինքը տղամարդ է, այլ ոչ թե լաթի կտոր: Հակառակը՝ նրանք կանեն հարյուր անգամ ավելին՝ զգալով կանացի երախտագիտությունն ու իրենց անհրաժեշտությունը:


5. Իմացիր՝ ինչ ես ցանկանում

Դու ուզում ես փոքրիկ աղջիկ լինել, որին կտանեն ձեռքերի վրա եւ կգնեն ինչ հարկավոր է առաջին իսկ պահանջի դեպքում, իսկ նա ցանկանում է, որ դու լինես հետեւողական, հավասարակշիռ ու ինքնավստահ:
«Ցանկությունների կռահում» մի խաղա: Դրա փոխարեն անկեղծ խոսիր, թե քեզ ինչ է մտահոգում եւ մի վախեցիր «ոչ» ասելուց:
Եղիր կին, ով սիրում է իր կյանքը, եւ տղամարդը կցանկանա լինել դրա մասը:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE