10:10 17 մայիսի, 2017Քիմ Քարդաշյանի օգնական Ստեֆանի Շեփարդը Refinery29-ին տված հարցազրույցում ռեալիթի շոուի 36-ամյա աստղի հետ աշխատանքից տպավորություններն է ներկայացրել:
Քրիս Ջեներն իսկապես հրաշք կին է
Որպես վեց հաջողակ երեխաների մայր՝ Քրիսն ինչ-որ բան գիտի, թե ինչպես պետք է ստիպել աշխատել: Շեփարդի խոսքով՝ հեռուստապրոդյուսերը միշտ հետեւում է իրադարձություններին ու վերահսկում դրանք:
«Այդ կինը թագուհի է: Նա կարող է զանգահարել հեռախոսով եւ փոխել աշխարհը: Նա ինչ-որ ձեւով կարողանում է միշտ հետեւել իր բոլոր երեխաներին ու նրանց կարիերային, իսկ սուրբծննդյան տոնին իր բոլոր օգնականներին հրաշալի նվերներ է մատուցում»,- պատմել է Ստեֆանին:

Քարդաշյանի օգնական կարելի է դառնալ պատահաբար
Քիմի հետ ծանոթանալուց առաջ Շեփարդը խորեոգրաֆի օգնական է աշխատել: Նոր աշխատանքը Ստեֆանին ստացել է, երբ Քանյե Ուեսթի կինը հղի է եղել Նորթով: Pussycat Dolls-ի հիմնադիր Ռոբին Անթինն աղջկան նոր տեղ է առաջարկել:
«Ավելի ուշ Քիմը, հիշելով մեր հանդիպումը, նշում էր, որ մեր երկուսի մազերն էլ հյուսք էին արված: Նրան դուր է եկել այս զուգադիպությունն ու իմ աուրան»,- հավելել է աստղի օգնականը:
Գլամուր կյանքը ծանր աշխատանք է, հատկապես՝ օգնականի համար
Գլամուր կյանքն օգնականի համար նշանակում է բազմաթիվ տոպրակներ եւ ճամպրուկներ, որոնց հետ պետք է ինչ-որ բան անել, երբ մեքենան չի գալիս կամ չվերթն ուշանում է: Անցյալ տարի ժամանակ կար, երբ մենք ամբողջ աշխարհում տեղաշարժվում էինք սարսափելի արագությամբ, ավելի կարեւոր բաների մասին մտածելու ժամանակ չկար:

Սակայն ամեն ինչ իր առավելություններն ունի
Ստեֆանին խոստովանել է, որ սուրբծննդյան տոնին Քանյե Ուեսթն իրեն օձի կաշվից ճտքակոշիկներ է նվիրել, իսկ դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը ցանկացած պահի պատրաստ է դիմահարդարել Քիմի օգնականին:
Մարզումները վարակիչ են
«Քիմի, Քլոեի եւ Քորթնիի կողքին ես միշտ մարզվում եմ: Նախկինում սպորտի երկրպագու չէի, բայց տեսնելով մարզասրահում նրանց ջանասիրաբար աշխատելիս, ամեն ինչ փոխվեց»,- խոստովանել է Շեփարդը:
Քանյե Ուեսթը շատ ուրախ մարդ է
Արդյո՞ք մարդիկ գիտեն, որ նա զվարճալի է: Շատերը մտածում են, որ Քանյեն շատ լուրջ մարդ է, բայց նա նաեւ ուրախ է, հատկապես, երբ ծիծաղեցնում է ինձ:

Քիմի օգնականը պատրաստ է գնդակ ստանալ հանուն հայուհու
Շեփարդը Փարիզի հյուրանոցի համարում է եղել, երբ կողոպտիչները ներխուժել ու կապկպել են Քիմ Քարդաշյանին: Այդ օրվանից Ստեֆանին Քիմի պաշտպանությունն իր խնդիրն է համարում:
«Ինձ մոտ բնազդ է առաջացել՝ պաշտպանել Քիմին: Ես պատրաստ եմ հանուն նրա փամփուշտ ստանալ»,- խոստովանել է աստղի օգնականը: