Ջանեթ Ջեքսոնը տարեդարձի օրը նախկին ամուսնուց 100 վարդ եւ խոլորձ է ստացել

11:36   17 մայիսի, 2017

Մայքլ Ջեքսոնի քույրը՝ հայտնի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը, մայիսի 16-ին 51 տարեկան դարձավ:

Ըստ ETOnline-ի՝ Ջանեթին շնորհավորել է նաեւ նախկին ամուսինը՝ կատարցի գործարար եւ Ջանեթի երեխայի հայր Վիսամ ալ-Մանան, որից երգչուհին բաժանվել է այս ապրիլին:
Վիսամը նրան 100 վարդ եւ խոլորձ է ուղարկել:


«Ջանեթն ու նրա ամուսինը բաժանվել են, բայց փոխադարձ սեր են տածում միմյանց հանդեպ, հիանում են միմյանցով: Նրանք, կարծես, չեն պատրաստվում միանալ, բայց երբեք մի ասա երբեք»,- նշել են երգչուհու շրջապատի աղբյուրները:


Կատարցի գործարար Վիսամ ալ-Մանան եւ Ջանեթ Ջեքսոնն իրենց հարաբերություններն օրինականացրեցին 2012 թվականին, իսկ 2017-ին երեխա ունեցան: Սակայն որդու՝ Իսսայի ծննդից երեք ամիս անց ամուսինները բաժանվեցին:



© NEWS.am STYLE