Հայտնի ռեժիսոր Մայքլ Մուրը Թրամփի մասին ֆիլմ կնկարահանի

12:35   17 մայիսի, 2017

Վաղ թե ուշ սա պետք է տեղի ունենար: Հայտնի ռեժիսոր Մայքլ Մուրը Թրամփի մասին ֆիլմ է նկարահանելու՝ «Ֆարենհեյթ 11/9» (նոյեմբերի 9-ին Թրամփը նախագահ ընտրվեց):

Հիշո՞ւմ եք՝  2004-ին Մուրը նկարահանել էր «Ֆարենհեյթ 11/9»-ը, որը նվիրված էր սեպտեմբերի 11-ի դեպքերին եւ քննադատում էր Բուշ կրտսերի վարչակազմի աշխատանքը: Համաշխարհային կինովարձույթում ժապավենը 200 մլն դոլար հավաքեց:

Այս անգամ Մուրը նույն թիմի հետ աշխատելու է Թրամփի մասին ֆիլմի ուղղությամբ:
Ժապավենի իրավունքներն արդեն ձեռք է բերել Հարվի Վայնշթեյնի ընկերությունը:
Ի դեպ, Մուրը նախագահական ընտրություններից դեռ կես տարի առաջ է կանխատեսել Թրամփի հաղթանակը:


«Ինչ էլ ասեք նրա մասին, ինչ փաստեր էլ բացահայտվեն, միեւնույն է, նա առավոտյան կարթնանա եւ գրառում կանի Twitter-ում՝ ասես ոչինչ էլ չի եղել»,- ասել է Մուրը:

Աղբյուրը՝ Variety



© NEWS.am STYLE