Էմմին բացահայտել է երկրորդ որդու անունը (ֆոտո)

10:47   17 մայիսի, 2017

Այս տարվա մարտին երկրորդ անգամ մայրացած Էմմին բացահայտել է փոքր որդու անունը:

Իր Instagram-ում ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին Մայրերի օրվա կապակցությամբ հրապարակել է մի լուսանկար, որտեղ գրված են իր երկու որդիների անունները՝ Դանի (Դանիել) եւ Մարտին:

Նշենք, որ Էմմին նաեւ ցուցադրել է իր կազմվածքը՝ ծննդաբերությունից հետո առաջին անգամ լուսանկար հրապարակելով:



© NEWS.am STYLE