Ջենիֆեր Լոպեսը մտադիր է ամուսնանալ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ

13:04   17 մայիսի, 2017

Ջեյ Լոն խենթացրել է հերթական տղամարդուն, եւ այս անգամ խոսքն Ալեքս Ռոդրիգեսի մասին է: Նրա հետ սիրավեպի մասին լրատվամիջոցները գրում են արդեն մի քանի ամիս:

E! -ի ներքին աղբյուրների հավաստմամբ՝ 47-ամյա երգչուհին եւ 41-ամյա նախկին մարզիկը ծրագրում են օրինականացնել հարաբերությունները:
«Նրանց հարաբերությունները կատարյալ են: Ե՛վ Ջեյ Լոն, ե՛ւ Ալեքսը լրջորեն մտածում են համատեղ ապագայի մասին: Նրանք արդեն խոսում են հարսանիքի մասին: Լոպեսն ուզում է ամուսնանալ եւ Ալեքսի առաջարկությանն է սպասում»,- նշել է պարբերականի աղբյուրը:


Մայիսի սկզբին 47-ամյա աստղը հյուրընկալվել էր Էլեն Դեջեներեսի շոուին, ուր գնացել է երեխաների՝ երկվորյակներ Մաքսի եւ Էմմայի հետ:
Լոպեսը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Ալեքսի հետ:


«Մենք ճաշում էինք նույն ռեստորանում: Ես արդեն հեռանում էի եւ տեսա նրան: Որոշեցի, որ հարկավոր է ողջունել: Մոտեցա նրան, ձեռքս դրեցի ուսին եւ պարզապես ասացի. «Ողջո՛ւյն, Ալեքս»: Մենք զրուցեցինք, նա նույնպես Լոս Անջելեսում էր ապրում: Իմ հեռախոսահամարն արդեն ուներ: Զանգահարեց:
Մենք միասին ընթրելու գնացինք, բայց մեր առաջին ժամադրության ժամանակ սեքս չի եղել: Ես առաջին ժամադրության ժամանակ անկողին չեմ մտնում»,- նշել է Լոպեսը:



© NEWS.am STYLE