Ինչպես է հայը սենեգալցուն խնդրում ֆրանսերենով անգլերեն երգ երգել հրեա կնոջ համար

15:33   17 մայիսի, 2017

Օրերս Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, տոնում էր ծննդյան տարեդարձը: Հայ շոումենն ընտանիքի հետ արձակուրդի մեկնել եւ, ինչպես վկայում են նրա եւ կնոջ միկրոբլոգները, ընտանիքը շրջում է Եվրոպայում: Նրանք ներկայում Փարիզում են եւ հասցրել են լինել փարիզյան հայտնի «Դիսնեյլենդ»-ում:

Հենց այնտեղ էլ՝ Դիսնեյի հեքիաթների հերոսների թագավորությունում, Ժաննա Լեւինային շնորհավորել են աֆրիկյան տամտամներով եւ Happy Birthday երգի ֆրանսիական տարբերակով:

«Այս աֆրիկյան ժողովրդական երգում խոսվում է այն մասին, թե ինչպես է մի անգամ հայը սենեգալցուն խնդրել ֆրանսերենով անգլերեն երգ երգել հրեա կնոջ համար»,- Instagram-ում հրապարակած տեսանյութը մակագրել է Ժաննան:

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on



© NEWS.am STYLE