Քայլի Ջեները ներկայացել է կրքոտ կերպարով

16:25   17 մայիսի, 2017

Քարդաշյան-Ջեներ գերդաստանի կրտսեր ներկայացուցչի՝ Քայլիի մասին վաղուց չէինք գրել:

19-ամյա գեղեցկուհին Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնք որեւէ կերպ չի մեկնաբանել: Դրանք, սակայն, արդեն հազարավոր «լայք»-եր են հավաքել, քանի որ Քայլին դրանցում ներկայացել է սեւ թիկնոցով՝ ցուցադրելով գեղեցիկ ոտքերը:

Ի դեպ, այսօր Քիմ Քարդաշյանի օգնական Ստեֆանի Շեփարդը Refinery29-ին տված հարցազրույցում պատմել էր 36-ամյա հայուհու հետ աշխատանքի մասին, իսկ Քիմի քույրը՝ Քլոեն, Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի սերիաներից մեկում նկարահանվել էր մարիխուանան ձեռքին: Շոուի հերթական մասը նվիրված էր Կոստա Ռիկայում գերդաստանի անցկացրած արձակուրդին:



© NEWS.am STYLE