«Եվրատեսիլ 2017»-ի TOP 10 ամենահիթային երգերն՝ ըստ NEWS.am STYLE-ի

20:35   17 մայիսի, 2017

«Եվրատեսիլ»-ն իսկապես երաժշտական տոն է: Այն հատկապես հիշարժան է մասնակիցների եւ մամուլի կենտրոնում աշխատող լրագրողների համար: Այդ է պատճառը, որ մենք դեռեւս չենք կարողանում «հրաժեշտ տալ» Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթին, որի ընթացքում մոտ 40 երկրների ներկայացուցիչներ փորձում էին աշխարհին գրավել իրենց երգերով: Այս տարի դա հաջողվեց անել Պորտուգալիան ներկայացնող Սալվադոր Սոբրալին, որն արժանացավ թե ժյուրիի, թե հեռուստադիտողի քվեարկության առավելագույն միավորներին: Պակաս սիրված չէր նաեւ Հայաստանը ներկայանղ Արծվիկը: Մամուլի կենտրոնում NEWS.am STYLE-ը հաճախ էր հիացական արձագանքներ ստանում մյուս երկրների լրագրողների եւ մրցույթի երկրպագուների կողմից:

Այսօր մենք որոշել ենք վերհիշել եւս 10 ստեղծաործություն, որոնք դեռեւա երկար կհնչեն մեր ականջներում եւ սրտրում :)

Ի դեպ, այս ցանկին կարող եք ավելացնել նաեւ ձեր նախընտրած երգերը.

Սալվաոր Սոբրալ-Amar Pelos Dois (Պորտուգալիա)

Ռոբին Բենգթսոն-I Can't Go On (Շվեդիա)

Հովիգ-Gravity (Կիպրոս)

Քրիստիան Կոստով-Beautiful Mess (Բուլղարիա)

Ֆրանչեսկո Գաբանի-Occidentali's Karma (Իտալիա)

Sunstrock Project-Hey Mamma (Մոլդովա)

Բլանշ-City Lights (Բելգիա)

Ալմա-Requiem (Ֆրանսիա)

Joci Papai-Origo (Հունգարիա)

Իմրի-I Feel Alive (Իսրայել)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE