Սիրուշոյի նոր street style կերպարը. ի՞նչ գույներ է նախընտրել երգչուհին (ֆոտո)

18:02   17 մայիսի, 2017

Այն, որ Սիրուշոն հայկական շոու-բիզնեսի ամենաոճային եւ ճաշակով երգչուհիներից է, վաղուց գաղտնիք չէ: Հայտնի գեղեցկուհին հաճախ է տպավորում թե իր բեմական, թե առօրյա կերպարներով:

Քիչ առաջ երգչուհին Instagram-ում կիսվեց իր նոր լուսանկարով՝ ցուցադրելով իր հերթական street style կերպարը:

Սիրուշոն այս անգամ նախընտրել է դասական սեւ հագուստ, որը համադրել է մուգ մորեգույն պայուսակի եւ սպորտային կոշիկների հետ: Երգչուհու կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը:

Երկրպագուներն արդեն իրենց հավանություններով եւ մեկնաբանություններով փաստել են, որ կրկին հիացած են Սիրուշոյի ճաշակով: Իսկ ձեզ դո՞ւր է գալիս երգչուհու նոր կերպարը:



© NEWS.am STYLE