1. Միմյանց սիրող մարդիկ գնահատում են միասին անցկացրած ժամանակը
Եթե նույնիսկ դուք հագեցած օրակարգ ունեք, եւ ժամանակը չի բավարարում ոչ միայն հանդիպումների, այլ անգամ քնի համար, օգտվեք գոնե դրանից՝ քնեք միասին: Իրար սիրող մարդիկ իրենց զգուգընկերոջ ներկայության կարիքն են զգում:
2. Միշտ ճշմարտությունն են ասում
Լինել անկեղծ միմյանց հետ. սա, հավանաբար, իսկական սիրո հիմնաքարն է: Եթե հարաբերություններում չկա լիակատար թափանցիկություն, դրանք վաղ թե ուշ անկման են գնում: Սա չի նշանակում, որ ամեն ինչի վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնել: Սա նշանակում է, որ ձեր միջեւ չպետք է լինի թյուրըմբռնում եւ ինչ-որ բան թաքցնելու ցանկություն:
3. Սիրահարները չեն վախենում բաժանումից
Թող որ այս միտքը հնչի որպես նախորդի հակասություն, բայց դա այդքան էլ այդպես չէ: Հարաբերություններում չպետք է կախվածություն լինի: Մարդը, ով իր զուգընկերոջ մեջ է տեսնում կյանքի իմաստը, սկսում է կորցնել իրեն: Դուք հասուն մարդիկ եք՝ ձեր հետաքրքրություններով եւ շփման շրջանակով: Վստահությունն ամուր հարաբերությունների հիմքն է, իսկ ժամանակավոր բաժանումը միայն կամրապնդի ձեր զգացմունքները:
4. Նրանք բարի են միմյանց նկատմամբ
Հանգստություն եւ միայն հանգստություն: Ոչ մի հիստերիյա, չարություն, գոռգոռոց: Եթե կոնֆլիկտ է հասունանում՝ կարողացիր լսել քո զուգընկերոջը եւ հասկանալ նրա տեսակետը:
Եթե քոնը նրանից տարբերվում է՝ փաստարկիր: Խնդիրների մեծ մասը լուծվում են հանգիստ երկխոսության միջոցով, եւ հենց այդպես են վարվում մարդիկ, ովքեր իսկապես սիրում եւ հարգում են միմյանց:
5. Նրանք երախտապարտ են միմյանց
Կան միլիոնավոր պարզ միջոցներ՝ երախտագիտություն հայտնելու համար: Միմյանց հաճոյախոսություն անելը, բարի խոսքեր ասելը սիրող մարդու սովորություն է: Ցանկացած գովասանք կամ երախտագիտության խոսք մյուսի կողմից դրական է ընդունվում: Ու որքան այդ մանրուքները շատ լինեն սիրող զույգի կյանքում, այնքան նրանց միությունն ավելի ամուր կլինի:
Աղբյուրը՝ Ivona