Հինգ մթերք, որոնք չի կարելի տաքացնել

14:08   17 հունիսի, 2017

ՀԱՎԻ ՄԻՍ

Հավի միսը տաքացնելիս փոխվում է սպիտակուցի կառուցվածքը, հետեւաբար՝ մարսողական տրակտը չի կարողանա մարսել սնունդը։ Եվ տաքացրած հավի միսը միայն ցավ կառաջացնի ստամոքսում։

Ի՞նչ անել. եթե մնացել է հավի մսի չօգտագործված կտոր, այն մանրացրեք ու հավելեք թարմ բանջարեղանային աղցանի մեջ՝ ե՛ւ համեղ է, ե՛ւ օգտակար։

ԿԱՐՏՈՖԻԼ

Տաքացրած կարտոֆիլով կերակրատեսակները կարող են ստամոքսում առաջացնել ծակոցներ, գրգռվածություն ու ծանրություն։ Բացի այդ, եթե կարտոֆիլից պատրաստված կերակրատեսակները պահվում են ոչ պատշաճ ջերմաստիճանում, դրանցում զարգանում է բոտուլիզմ, ինչն իր հերթին թունավորումների է հանգեցնում։

Ի՞նչ անել. տապակած կարտոֆիլը կամ մյուս կերակրատեսակները փոքր մասնաբաժիններով պատրաստեք։

ՍՊԱՆԱԽ

Շատ օգտակար մթերք է, բայց երկրորդ անգամ տաքացնելիս սպանախի մեջ ոչ մի օգտակար բան չի մնում։ Իսկ ձեզ բաժին են հասնում միայն նիտրատները, որոնք արտազատվում են ջերմային մշակման ժամանակ։ Դա հանգեցնում է քաղցկեղային բջիջների զարգացմանը։

Ի՞նչ անել. սպանախից փոքր ծավալով կերակրատեսակ պատրաստեք, որը տաքացնելու կարիք չի ունենա։

ՁՈՒ

Տաքացնելով ձուն՝ դուք ոչ միայն ստամոքսի խնդիրներ կառաջացնեք, այլ կարող եք թունավորվել։

Ի՞նչ անել. եփած ձվից աղցաններ պատրաստեք։ Կարելի է դրանցից կարկանդակ էլ պատրաստել, իսկ ձվածեղը պարզապես աղբը նետեք։

ԲԱԶՈՒԿ

Այս բանջարեղենը եզակի է նրանով, որ պատրաստման ժամանակ չի կորցնում իր օգտակար հատկությունները։ Բայց տաքացնելիս, ավաղ, ամբողջ օգտակարությունը կորչում է, դուք ստանում եք «դատարկ» կերակրատեսակ:

Ի՞նչ անել. բորշչն ու բազուկով մյուս ապուրները մի ամբողջ շաբաթվա համար մի պատրաստեք։ Եվ առհասարակ, ձգտեք ավելի շատ հում բազուկ օգտագործել, օրինակ՝ աղցանների տեսքով։

 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE