Հայկական, դանիական եւ վրացական խմբերը՝ Երեւանում կայանալիք Metal Attack ռոք փառատոնին

11:31   18 մայիսի, 2017

Երեւանում Zhesht Events-ի նախաձեռնությամբ կանցկացվի Metal Attack ռոք փառատոնը: DAS ակումբում (Կորյուն փողոց) մայիսի 20-ին եւ 21-ին ելույթ կունենան հայկական, ինչպես նաեւ վրացական եւ դանիական խմբեր:

Երկու օր շարունակ ռոքի հայ սիրահարները կվայելեն 10 խմբերի ելույթները (համերգները կմեկնարկեն ժամը 19:00-ին):

Մայիսի 20-ին ելույթ կունենան

Merial (Հայաստան) Black Metal

XResistenciaX (Վրաստան) Hardcore

Telos (Դանիա) Blackened mathcore

Hexis (Դանիա) Black/Hardcore

Unaesthetic (Հայաստան) Doom metal

Մայիսի 21-ին ելույթ կունենան

Ildaruni (Հայաստան) Pagan Black Metal

Dorck Angegh (Հայաստան) Folk / Progressive Metal

Vasgorshalrud (Վրաստան) Grindcore

EDHID (Վրաստան) Mathcore

Divahar (Հայաստան) Black Metal



© NEWS.am STYLE