ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   18 մայիսի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին բավականին անարդարացի կվարվի ձեզ հետ: Սակայն ձեզ խորհուրդ է տրվում պահպանել հանգստություն: Ավելորդ զգացմունքներն ավելի կխճճեն իրավիճակը:

ՑԼԵՐ

Այսօր դուք տարօրինակ բաներ կանեք եւ կփորձեք ամեն կերպ բացատրություններ գտնել ձեր արարքի համար: Պետք չէ իզուր ջանքեր գործադրել, որոհետեւ ձեր շրջապատի վրա դա ոչ մի ազդեցություն չի ունենա: Դրա փոխարեն շարունակեք գործել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կհանդիպեք մեկին, որին երկար ժամանակ չէիք տեսել: Եթե ձեր ընտրությունը լիներ, դուք չէիք էլ ցանկանա նրան կրկին հանդիպել, բայց ճակատագրի դեմ մենք անզոր ենք: Այնպես որ՝ խորը շունչ քաշեք եւ ժպտացեք: Սա պարզապես ժամանակավոր իրավիճակ է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր շատ զգույշ եղեք: Ավելի լավ է 10 անգամ մտածեք, հետո միայն արտաբերեք բառերը, որովհետեւ ցանկացած անզգույշ խոսք կարող է վիրավորել ձեր սիրելիին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր զգուշացեք հակառակ սեռի այն ներկայացուցիչներից, որոնք ամբողջուությամբ համապատասխանում են ձեր պահանջներին: Դուք ավելորդ անգամ կհամոզվեք, որ ձեր սիրելին լավագույն ընտրությունն է ձեզ համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հնարավոր է՝ ձեր սիրելին որոշակի խնդիրներ ունենա աշխատավայրում, ինչը կազդի նաեւ ձեր շփման վրա: Պետք չէ նրան մեղադրել, փորձեք հասկանալ նրան եւ աջակցել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա որոշակի հստակություն մտցնել ձեր հարաբերություններում: Եթե համաձայն չեք նրա հետ, փորձեք հիմնավոր պատճառներ ներկայացնել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե ձեր սրտին կարող է հասնել ձեր ստամոքսի միջոցով: Այնպես որ՝ պատրաստ եղեք. նա ձեզ կփորձի հյուրասիրել պաղպաղակ, կոնֆետ եւ այլ քաղցր ու համեղ բաներ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի երկար կռահել, թե ինչ նվեր կցանկանայիք ստանալ: Այդ ամենը ձեր ճակատին գրված կլինի: Նա միայն պետք է ցանկություն ունենա իրականացնել ձեր երազանքը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր շատ դժվար կլինի ազատվել անցյալի ուրվականներից, որոնք կփորձեն խոչընդոտել ձեր երջանկությանը: Բայց անկախ դժվարություններից՝ հիշեք, որ դուք եք ձեր կյանքի տերը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին առաջվա պես ջերմ չի շփվում ձեզ հետ: Հնարավոր է՝ նրա տրամադրության պատճառը աշխատանքային դժվարությունները լինեն:

ՁԿՆԵՐ

Այսօր նոր հարաբերություններ ստեղծելու կամ հնից հրաժարվելու հրաշալի առիթ է: Ձեր սիրելիին դա, միգուցե, դուր չգա: Բայց հիշեք, որ ձեր կյանքը ձեր ձեռքերում է:

Junona.org



© NEWS.am STYLE