Կանն 2017. Մոնիկա Բելուչին բեմում համբուրվել է ֆրանսիացի կատակերգու Ալեքս Լութսեմի հետ

11:03   18 մայիսի, 2017

Համաշխարհային ամենահեղինակավոր կինոփառաոտններից մեկը՝ Կաննը, երեկ ազդարարեց բացումը:

Կարմիր գորգի վրա փայլում էին Սյուզան Սարանդոնը, Բելլա Հադիդը, Էմիլի Ռատաժկովսկին, Ջուլիանա Մուրը, Նաոմի Հարիսը, Լիլի Ռոուզ Դեփը, Եվա Հերցիգովան, Մարիոն Կոտայարը, Հեյլի Բոլդուինը, Առնո Դեփլեշենը, Ջեսիկա Չեսթեյնը եւ այլ հայտնիներ:
Իսկ կարմիր գորգից հետո Կաննի 70-րդ կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողությունը շարունակվեց Փառատոնների պալատում, որտեղ հայտնվեց շքեղ Մոնիկա Բելուչին:

52-ամյա դերասանուհին անակնկալ մատուցեց ներկաներին՝ մի դրվագ ներկայացնելով ֆրանսիացի կատակերգու դերասան Ալեքսի հետ, որի հետ էլ համբուրվեց բեմի վրա:


Միջոցառման վարողներն էին Լիլի Ռոուզ Դեփն ու իրանցի կինոռեժիսոր Ասգար Ֆարհադին:


Բացման արարողության ժամանակ ներկայացավ նաեւ ժյուրին՝ Պեդրո Ալմադովարի գլխավորությամբ, ում հետ այս տարի ներկայացված ֆիլմերը կգնահատեն Ուիլ Սմիթը, Ջեսիկա Չեսթեյնը, Մարեն Ադեն, Ֆան Բինբին, Անյես Ժաուին, Գաբրիել Յարեդը, Պաոլո Սորենտինոն, Պակ Չժուն Հոն:


Կաննի կինոփառատոն 2017-ի հիմնական մրցույթին կմասնակցի մոտ երկու տանյակ ֆիլմ, այդ թվում՝ Ֆրանսուա Օզոնի «Երկերեսանի սիրեկանը», Միխայիլ Հանեկեի «Երջանիկ ավարտը», Սոֆյա Կոպոլայի «Ճակատագրական փորձությունը»:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AFP, Getty



© NEWS.am STYLE