Լանա Խաչատրյանը ցուցադրել է գեղեցկուհի դստեր նոր լուսանկարը

14:15   18 մայիսի, 2017

Տեւական ժամանակ է, ինչ երգչուհի Լանա Խաչատրյանը լուռ է երգարվեստում, սակայն գեղեցկուհին շարունակում է ակտիվ լինել սոցիալական ցանցերում: 2014 թ-ին՝ դստեր ծնունդից հետո, Լանան նախընտրեց նվիրվել ընտանիքին՝ մեծացնելով գեղեցկուհի դստերը՝ Նունեին: Ի դեպ, երգչուհու փոքրիկն իսկապես շատ անուշիկն է:

Լանան հաճախ է Facebook-ում տեղադրում նրա լուսանկարները:

Ահա, այսօր էլ երգչուհին նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր գանգրահեր փոքրիկ գեղեցկուհուն: Նունեն, ասես, իրական հրեշտակ լինի :)



© NEWS.am STYLE