«Վամպիրի օրագրեր»-ի աստղ Իեն Սոմերհոլդերի հուզիչ շնորհավորանքը՝ մայրանալ պատրաստվող կնոջը (ֆոտո)

19:35   18 մայիսի, 2017

«Մթնշաղ» ֆիլմից հայտնի դերասանուհի Նիկի Ռիդը երեկ՝ մայիսի 17-ին, նշում էր ծննդյան 29-ամյակը: Մայրանալ պատրաստվող դերասանուհին մի շարք շնորհավորանքներ է ստացել, սակայն ամենահուզիչը, թերեւս, նրա ամուսնու՝ «Վամպիրի օրագրերը» հայտնի հեռուստասերիալի աստղ Իեն Սոմերհոլդերի գրառումն էր:

Իենը Instagram-ի իր էջում տեղադրել է իր եւ Նիկիի լուսանկարները՝ շնորհավորելով իր ապագա երեխայի մորը.

«Շնորհավոր իմ ճանաչած ամենահրաշալի մարդու տարեդարձը…Այսօր մենք տոնում ենք քո օրը: Բոլոր նրանք, ովքեր քեզ ճանաչում են, եւ նույնիսկ նրանք, ովքեր չեն ճանաչում, կարծում եմ՝ կփաստեն՝ դու այս աշխարհին լույս ես տալիս: Քո սերն ու լույսն են ինձ ապահով ուղեկցում կյանքիս ցանկացած ալեկոծության ժամանակ: Շնորհակալ եմ, որ առանց հոգնելու բարություն ես տարածում եւ փոփոխության պատճառ դառնում: Ամեն օր ես նայում եմ քեզ՝ տեսնելով, թե որքան գեղեցիկ ես, եւ մտածելով, թե որքան երջանիկ եմ ես, որ այս կյանքը քեզ հետ եմ կիսում»,-գրել է դերասանը:

Իենն ու Նիկին ամուսնացել են 2015 թ-ին: Մինչ այդ դերասանը երկար ժամանակ հանդիպում էր «Վամպիրի Օրագրեր»-ի իր խաղընկերուհի Նինա Դոբրեւի հետ:



© NEWS.am STYLE