Սուպերմոդել Թայրա Բենքսի «անփույթ» կերպարը (ֆոտո)

18:35   18 մայիսի, 2017

Աշխարհահռչակ մոդել, «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» շոուի հեղինակ եւ վարող Թայրա Բենքսն այն հայտնիներից է, որը երբեք չի խուսափել ներկայանալ ամենատարբեր կերպարներով: Նա կարող է լինել եւ դիվա, եւ գեղեցկուհի, եւ շատ սովորական կին՝ առանց շպարի ու ճոխ զգեստների:

Իսկ այսօր Թայրան նախընտրել է casual (անփույթ) ոճը: Մոդելը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում.

«Գնում եմ ուսանողներիս մոտ՝ վիզուալ բրենդինգ սովորեցնելու: Նախընտրել եմ casual ոճը, որպեսզի ուսանողներս փորձեն ոչ ստանդարտ պատկերացում կազմել գործնական տեսքի կանոնների մասին: Դե, գնացինք…»,-գրել է 43-ամյա գեղեցկուհին:



© NEWS.am STYLE