Բեյոնսեի եւ Ջեյ Զիի կարողությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը

16:03   18 մայիսի, 2017

Forbes հեղինակավոր պարբերականը հաշվել է, թե որքան են վաստակել Բեյոնսեն եւ Ջեյ Զին միասին: Եվ, բռնվե՛ք. երգչուհին ու ռեփերը 1 մլրդ 160 մլն դոլար կարողություն ունեն (չգիտենք, թե այս թիվը ինչպիսին է դոլարների տրցակների տեսքով )):

Ըստ պարբերականի՝ Ջեյ Զին, որն ամենահարուստ ռեփերների ցուցակում երկրորդն է՝ զիջելով Diddy-ին (այն էլ 10 մլն-ով), վաստակել է 810 մլն դոլար, իսկ նրա 35-ամյա կինը՝ 350 մլն:

Ժամանակին նույն Forbes-ին տված հարցազրույցում Բեյոնսեն հայտարարել էր, որ իրեն երբեք չի գոհացնում արդյունքը եւ մշտապես պետք է առաջ շարժվի:

«Ես երբեք չեմ տեսել ինչ-որ մեկին, որն ինձանից շատ է աշխատում շոու բիզնեսում»,- նշել է երգչուհին:

Ի դեպ, հիշեցնենք, որ զույգը հունիսին երկվորյակ է ունենալու:



© NEWS.am STYLE