Սեքսուալ Քայլի Ջեները՝ Արեւմտյան Հոլիվուդում

20:02   18 մայիսի, 2017

Ամենահաս պապարացիները Քիմ Քարդաշյանի 19-ամյա քրոջը՝ Քայլի Ջեներին, նկատել են Արեւմտյան Հոլիվուդում:

Քայլին նոր նախագիծ է սկսել. նա զբաղված է իր Life of Kylie («Քայլիի կյանքը») ռեալիթի շոուով: Առայժմ շոուի ձեւաչափի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, բայց նկարահանումներն ամբողջ թափով ընթանում են:

Քայլիին ընկերակցել է 25-ամյա ռեփեր Թրեւիս Սքոթը, որը, կարծես, շատ շուտով պաշտոնապես 19-ամյա գեղեցկուհու սիրեցյալը կդառնա:

Հիշեցնենք, որ Քայլին վերջերս է բաժանվել ռեփեր Tyga-ից:

Քայլի Ջեները ներկայացել է Puma-ից հագուտով եւ Քանյե Ուեսթի Yeezys շարքից կոշիկով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ BackGrid



© NEWS.am STYLE