Սելենա Գոմեսը ներկայացրել է իր Bad Liar տեսահոլովակի անոնսները

16:36   18 մայիսի, 2017

Սելենա Գոմեսը մի քանի օր առաջ երկրպագուների դատին հանձնեց նոր՝ Bad Liar երգը: Դրա աուդիոտարբերակը SelenaGomezVEVO  ալիքում մի քանի օրվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել:

Իսկ այսօր Սելենան իր Instagram-ում երգի հոլովակի անոնսներն է ներկայացրել:

Հոլովակը նույնպես արդեն թողարկվել է, բայց այն կարող են դիտել միայն Spotify կայքում գրանցված օգտատերերը:

A post shared by Selena Gomez (@selenagomez) on



Bad Liar սինգլը գրել են Ջասթին Թրանթերը, Ջուլիա Մայքլսը եւ Յան Քիրքպատրիկը:

A post shared by Selena Gomez (@selenagomez) on



© NEWS.am STYLE