09:35 19 մայիսի, 2017Շանսոնյե Շառլ Ազնավուրը ներկայումս գտնվում է Մարոկկոյում, որտեղ 92-ամյա երգիչն այցելել է Պիկասոյին նվիրված ցուցադրությանը, հաղորդում է huffpostmaghreb.com-ը:
Ազնավուրին ուղեկցել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ի տիկինը՝ Լալա Սալման:
Ցուցահանդեսը բացվել է Ռաբատի ժամանանակից արվեստի թանգարանում, որը կրում է թագավորի տիկնոջ անունը:

Ցուցադրված նկարները պատկանում են Փարիզի Պիկասոյի թանգարանին: Ցուցահանդեսը կազմված է 11 մասից, որոնցից յուրաքնաչյուրը նկարչի կյանքի որոշակի փուլ է ներկայացնում:
Ցուցացադրությունը կշարունակվի երկու շաբաթ, մուտքն անվճար է: