Քիմ Քարդաշյանի բաժանորդների թիվն Instagram-ում հասել է 100 միլիոնի

10:32   19 մայիսի, 2017

Քիմ Քարդաշյանն Instagram-ում քայլ առ քայլ հասնում է Բեյոնսեին: Սոցցանցում հայուհու բաժանորդների թիվը հասել է 100 միլիոնի, ինչի առիթով շնորհավորում ենք նրան: Միկրոբլոգում Քիմից առաջ են անցել միայն Բեյոնսեն (102 մլն), Արիանա Գրանդեն (120 մլն) եւ Սելենա Գոմեսը (120 մլն):

Ուրախացած Քիմն Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել:


Առաջինում նրա դուստրն է՝ Նորթը, Հոլիվուդում Universal Pictures կինոստուդիայի շատրվանի մոտ:
«Նա չի հասկանում, թե ինչ է նշանակում 100 մլն բաժանորդ, բայց ուրախանում է, քանի որ ուրախանում եմ ես: Շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք, սիրում եմ ձեզ»,- լուսանկարը մակագրել է Քիմը:


36-ամյա հայուհին ավելի ուշ եւս մեկ լուսանկար է հրապարակել, որտեղ արդեն գլխավոր դերում ինքն է: Նման իրադարձության առիթով Քիմը որոշել է անվճար հարյուր լուսավորվող LuMee cases պատյաններ բաժանել:



© NEWS.am STYLE