Քայլի Ջեներին հետապնդած մոլագարը հանձնվել է ոստիկանությանը

12:32   19 մայիսի, 2017

Ոմն Մարվին Մագալանեսը, ով ժամանակին Քայլի Ջեներին էր հետապնդում, հանձնվել է ոստիկանությանը, հաղորդում է TMZ-ն:


Մարվինը երկու տարի հետապնդել է Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեներին իրեն ներշնչելով, որ նրա ընկերն է:

Տղամարդը մի քանի անգամ փորձել է մտնել Քայլիի տուն: Մի անգամ նրան նույնիսկ բռնել են, երբ նա ուզեցել է մտնել աստղի՝ Կալաբասասում գտնվող առանձնատուն:
Մարվինը երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու հայտնել, որ սպանել է 49-ամյա անօթեւանի:


Նախկինում նա արդեն երկու անգամ դատապարտվել է սպանութան համար: Երկու անգամ էլ՝ անօթեւանների սպանության համար:


Քայլիի հետ պատմությունը սկսվել է 2015-ի դեկտեմբերից, երբ Մարվինին ձերբակալել էին Կալաբասասում՝ Քայլիի տան տարածքում: Դատարանի միջոցով Քայլին պահանջել էր, որ Մարվինը իրավունք չունենա որոշակի հեռավորությունից իրեն եւ իր տանը մոտենալու:


Մարվինը մշտապես հայտարարում էր, որ իրեն ու Քայլիին հոգեւոր եւ ընկերական կապեր են կապում: Տղամարդուն այդ ժամանակ հոգեբուժարան էին ուղարկել, որտեղից նա փախել էր:



© NEWS.am STYLE