Ռիհանան, Ջուլիանա Մուրը եւ այլ աստղեր՝ Կաննում երգչուհու ոսկերչական հավաքածուի շնորհանդեսին

13:31   19 մայիսի, 2017

Կաննը փառատոն է, որտեղ ոչ միայն ֆիլմերի պրեմիերաներ են կայանում, այլեւ անթիվ երեկույթներ, նորաձեւության ցուցադրություններ, հավաքածուների շնորհանդեսներ  եւ այլն։

Կանն է ժամանել նաեւ Ռիհանան, որն այնտեղ ներկայացրել է ոսկերչական զարդերի իր հավաքածուն: 29-ամյա երգչուհին հավաքածուն ստեղծել է Chopard հայտնի ապրանքանիշի հետ համագործակցությամբ:

Երգչուհին ներկայացել է Ralph & Russo-ից զգեստով:

Ռիհանայի հավաքածուն վաճառքի կհանվի հունիսին:

«Ես միշտ սիրահարված եմ եղել Chopard-ի նրբաճաշակ զարդերին, այդ պատճառով մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ, որ ապրանքանիշի հետ համատեղ հավաքածու եմ ստեղծել: Դա այնքան գրավիչ գործընթաց էր, ես շատ բան սովորեցի: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են բոլորը տեսնելու մեր գործերը»,- նշել է Ռիհանան:


Շնորհանդեսին նկատել են նաեւ.


Ջուլիանա Մուրին


Պետրա Նեմցովային

Վիննի Հարլոուին

 

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE