Անջելինա Ջոլին տեղափոխվել է 25 մլն դոլար արժողությամբ իր նոր առանձնատուն

15:33   19 մայիսի, 2017

Բրեդ Փիթի հետ հարաբերությունները խզելուց ութ ամիս անց Անջելինա Ջոլին տեղափոխվել է 25 մլն դոլար արժողությամբ իր նոր առանձնատուն:

Ջոլիի իրերը փոխադրող բեռնատարները տան մոտ նկատվել են այսօր առավոտյան, իսկ այդ ընթացքում 41-ամյա դերասանուհուն դստեր՝ Զախարայի հետ, տեսել են Լոս Անջելեսում:


Էնջին Chloé-ից 500 դոլար արժողությամբ կոշիկով է եղել:


Առանձնատունը գտնվում է Լոս Ֆելիսում (Քալիֆորնիա)։ Այն պատկանել է ամերիկյան կինոպրոդյուսեր եւ ռեժիսոր Բլայնթ Դեմիլին: Տունը կառուցվել է 1913 թվականին: Այն 6 ննջարան եւ 10 լոգասենյակ ունի: Այստեղ բավական տարածք կա, որպեսզի դերասանուհու երեխաներն իրենց հարմարավետ զգան:


Նշվում է, որ Էնջիի հարեւաններն են Քեյսի Աֆլեքը, Նատալի Պորտմանը, Will.I.Am-ը եւ Դեւիդ Ֆինչերը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online-ի, Ryner-Coleman-ի



© NEWS.am STYLE