Գարիկ Մարտիրոսյանի եւ Ժաննա Լեւինայի արկածները Փարիզում

16:40   19 մայիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան Փարիզում են: Ամուսիններն ընտանեկան արձակուրդ են կազմակերպել Եվրոպայում, որտեղ տոնել են հայ շոումենի կնոջ տարեդարձը:

 Գարիկն արդեն երկու օր է՝ Instagram-ում փոքրիկ տեսանյութեր է հրապարակում ֆրանսիական մայրաքաղաքի տեսարժան վայրերում զբոսանքից, իսկ վերջին տեսանյութը նվիրված է Լուվրում պահվող Ջոկոնդային:


««Ջոկոնդա». Լուվր: Իտալական գեղարվեստի բաժին»,- տեսանյութը մակագրել է Գարիկը:

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)


Իսկ, ահա, Ժաննան իր միկրոբլոգում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել:


«Փարիզում մեկ շաբաթ կրուասան ուտելուց հետո Էյֆելյան աշտարակի ֆոնին սելֆին այսպես է ստացվում»,- նկարը մակագրել է Ժաննան:



© NEWS.am STYLE