Դեպի Կաննի երեկույթներ. առանց կրծկալի Քենդալ Ջեները՝ Լոս Անջելեսի օդանավակայանում

17:10   19 մայիսի, 2017

Իսկ մենք մտածում էինք, թե ինչպես են Բելլա Հադիդը, Էմիլի Ռատաժկովսկին եւ Հեյլի Բոլդուինն առանց Քենդալ Ջեների զվարճանում Կաննում: Բայց 21-ամյա մոդելը նույնպես շտապել է միանալ ընկերուհիներին:

Քիմ Քարդաշյանի քրոջը նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղից ռեալիթի շոուի աստղը Կանն է մեկնել:


Քենդալը ներկայացել է թափանցիկ հագուստով, որը ցուցադրել է նրա ներքնազգեստը: Նա նաեւ առանց կրծկալ է եղել, ինչը չի վրիպել պապարացիների ուշադրությունից:


Ի դեպ, Քենդալը Քանյե Ուեսթի Yeezy շարքից 1.000 դոլար արժողությամբ կոշիկով է եղել:


Քենդալն անցել է օդանավակայանի անվտանգության անցակետով եւ Ֆրանսիա մեկնել:

Այնպես որ՝ երեկույթներից գիշերային լուրերի ենք սպասում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online-ի



© NEWS.am STYLE