Ինչպես Alex and Ani բրենդի հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանը կառուցեց ամերիկյան զարդերի կայսրությունը. Forbes-ի անդրադարձը

20:35   19 մայիսի, 2017

Աշխարհահռչակ Forbes ամսագիրն իր հերթական համարում անդրադարձել է ԱՄՆ-ում հայտնի հայ գործարար, աշխարհահռչակ Alex and Ani զարդերի բրենդի հիմնադիր եւ տնօրեն Քերոլին Ռաֆայելյանին եւ նրա կառուցած զարդերի կայսրությանը.

«Երբ նա մտնում է սենյակ, դուք նախ լսում եք նրան, հետո տեսնում: Մինչ Forbes-ի հետ հանդիպելը, նա այցելում է գրասենյակ, որտեղ կտեսնեք տարբեր զարդեր՝ ապարանջաններ, մատանիներ, վզնոցներ՝ պատրաստված թանկարժեք քարերից, իսկ դրանցից 12-ը հենց նրա ձեռքի գործն են»,-գրում է պարբերականը՝ տեղեկացնելով.

«Բրենդի ամենավաճառվող աքսեսուարները հետաքրքիր լուծումներով նուրբ ապարանջաններն են, որոնց վրա կարող եք տեսնել տարբեր խորհրդանիշներ՝ կենդանակերպի նշաններից մինչեւ սպորտային թիմերի լոգոներ»:

Ամսագրի հետ զրույցում Ռաֆայելյանը խոստովանել է. «Միայն գումարը չէ, որ մեզ ոգեշնչում է անել սա»,-ավելացնելով, որ հավատում է՝ ցանկացած զարդ դրական էներգիա է հաղորդում այն կրողին:

2010 թ-ին Alex and Ani բրենդի եկամուտը կազմում էր 5 միլիոն դոլար, իսկ 2016-ին այն հասել է 500 միլիոնի:

Խոսելով հայուհու ստեղծած բրենդի մասին՝ Fashion Jewelry & Accessories Trade ասոցիացիայի գործադիր տնօրեն Բրենթ Քլիվելանդն ասել է.

«Նրանք պարզապես զարդ չեն վաճառում, դրա հետ մեկտեղ նրանք վաճառում են նաեւ դրական էներգիա: Ապարանջանն ուղղակի շարժվող անիվ է»:

Alex and Ani-ի ցանկացած ապարանջան իր հետ ունի հատուկ նշանակության քարտ, որը կարող է խորհրդանշել Աստծուն, վերին ուժերը... դրանք խաղաղություն եւ հանգստություն են պարգեւում կրողին՝ բրենդի երկրպագուներին խրախուսելով գնել այդ զարդերը:

Այսօր Քերոլին Ռաֆայելյանը Forbes-ի՝ «Ամերիկայի ամենահարուստ ինքնուրույն կանանց» ցուցակում զբաղեցնում է 18-ր տեղը: Նրան է պատկանում կազմակերպության եկամտի 80%-ը, որը կազմում է մոտավորապես 1,5 միլիարդ դոլար:

Alex and Ani բրենդը ստեղծվել է 2004 թ-ին: Բրենդը կոչվում է Քերոլինի դուստերի՝ Ալեքսի եւ Անիի անուններով: Ռաֆաելյանն առաջին անգամ զարդեր սկսել է վաճառել 1966թ-ին՝ իր հայրիկի հիմնած խանութում: Alex and Ani խանութը պաշտոնապես բացել է 2009 թ-ին:

Աղբյուրը՝ Forbes.com 



© NEWS.am STYLE