Ջենիֆեր Լոպեսը դստեր՝ Էմմայի լուսանկարն է հրապարակել

18:02   19 մայիսի, 2017

Ջենիֆեր Լոպեսը նկարահանում է «Կապույտի երանգները» սերիալի եզրափակիչ մասերը, որտեղ հանդես է գալիս կոռումպացված ոստիկանի դերում:

47-ամյա երգչուհին, սակայն, չի մոռանում Instagram-ի բաժանորդների մասին, որոնց թիվը, իհարկե, 100 մլն չէ, ինչպես Քիմ Քարդաշյանի միկրոբլոգինը, այլ ընդամենը 65 մլն:


Երգչուհին իր միկրոբլոգում դստեր՝ Էմմայի լուսանկարն է հրապարակել:


Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ 47-ամյա երգչուհին եւ 41-ամյա նախկին մարզիկը ծրագրում են օրինականացնել հարաբերությունները:


«Նրանց հարաբերությունները կատարյալ են: Ե՛վ Ջեյ Լոն, ե՛ւ Ալեքսը լրջորեն մտածում են համատեղ ապագայի մասին: Նրանք արդեն խոսում են հարսանիքի մասին: Լոպեսն ուզում է ամուսնանալ եւ Ալեքսի առաջարկությանն է սպասում»,- նշել է պարբերականի աղբյուրը:



© NEWS.am STYLE