Պապարացիները «բռնացրել» են 50-ամյա Վենսան Կասելի 19-ամյա ընկերուհուն

21:14   19 մայիսի, 2017

Սիրային եռյակը հավաքվել է:

Մոնիկա Բելուչին, որը Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ համբուրվեց ֆրանսիացի երգիծական դերասան Ալեքս Լուտսի հետ, Լազուրե ափ է եկել մենակ, իսկ, ահա, նրա նախկին ամուսինը՝ 50-ամյա Վենսան Կասելը, ներկայացել է նոր սիրուհու՝ մոդել Թինա Կանուկիի հետ:

Վենսանի 19-ամյա ընկերուհուն լողափին նկատել են սեւ լողազգեստով:


Վենսան Կասելի եւ Թինա Կանուկիի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին, երբ զույգին լուսանկարեցին Իբիցայի հանգստավայրերից մեկում:

Առաջին անգամ սիրահարները հանրությանը ներկայացան Փարիզում անցկացված Vicroria's Secret-ի ցուցադրության ժամանակ:

Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ East News-ի



© NEWS.am STYLE